Կիրկորովը չի իրականացնի Բաքվում երգելու իր երազանքը. Ադրբեջանում նրա համերգը չի կայանա

Կիրկորովը չի իրականացնի Բաքվում երգելու իր երազանքը. Ադրբեջանում նրա համերգը չի կայանա

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի Բաքվում կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվել: Ինչպես գրում է Vesti Az-ը, ըստ կազմակերպիչների, համերգը չեղյալ է հայտարարվել տեխնիկական պատճառներով: Բոլոր գնված տոմսերը կարելի է հանձնել:

Համերգը պետք է կայանար նոյեմբերի 8-ին Baku Crystal Hall-ում:

Հարկ է նշել, որ ադրբեջանական ծայրահեղական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» մտադիր էր բողոքի ակցիա կազմակերպել համերգասրահի մուտքի մոտ: Այնպես որ, թե որքանով են համերգը չեղյալ հայտարարելու պատճառները տեխնիկական, հայտնի չէ: Պարզ է միայն, որ այս անգամ ևս Բաքվում մենահամերգով հանդես գալու ձգտումով երգչին չի հաջողվի իրականացնել իր երազանքը:

Իսկ ընդհանրապես ծագումով հայ Կիրկորովը, որի մեծ սերն Ադրբեջանի հանդեպ, վաղուց է հայտնի, վաղուց արդեն անցանկալի անձ է դարձել Հայաստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---