Ադրբեջանցի բռնցքամարտիկները կարող են մասնակցել Երևանում կայանալիք երիտասարդական ԱԱ-ին

Ադրբեջանցի բռնցքամարտիկները կարող են մասնակցել Երևանում կայանալիք երիտասարդական ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում կանցնի բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

Ինչպես հաղորդում է azerisport.com-ը, մրցումներին մտադիր է մասնակցել նաև Ադրբեջանի հավաքականը:

PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ասացին, որ կապահովեն առաջնության բոլոր մասնակիցների անվտանգությունը: «Մենք ոչ ոքի չենք առանձնանցում: Բոլորի համար հավասար պայմաններ կլինեն»,-ասել է նախարարության մամլո քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը:

«Հայտերի ընդունումն ավարտվում է հոկտեմբերի 26-ին: Ուստի անվտանգության երաշխիքներով նամակը կազմակերպիչներից մենք պետք է ստանանք այսօր կամ վաղը: Երբ նամակը ստանանք, կորոշվի թիմի կազմը: Եթե Հայաստանը երաշխիքներ տա, մենք կմասնակցենք աշխարհի առաջնությանը»,-հայտարարել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ահաջան Աբիևը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---