ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ20 ապրիլի 2005 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայերի հանդեպ ցեղասպանությունը իրագործվել է ոչ միայն 1915 թվականին, այլ 1906-1923 թթ. ընթացքում եւ դրսեւորվել է ոչ միայն զանգվածային սպանությունների միջոցով: Այդ մասին այսօր Երեւանում Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Յադ Վաշեմի Հոլոքոսթի զոհերի եւ Հերոսների հիշատակի հանձնաժողովի գիտական խորհրդական Եհուդա Բաուերը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոսթը տարբերվում են նրանով, որ դրանց իրագործամն ժամանակ աշխարհի տերությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել դրանք: Մասնավորապես, Ե.Բաուերը գտնում է, որ աշխարհը կարող էր կանխել Հոլոքոսթը, իսկ Հայերի ցեղասպանությունը չի ցանկացել կանխել, քանի որ Թուրքիան այդ ժամանակ Ավստրո-հունգարական դաշինքի դաշնակիցն էր: Վերջին տարիների ցեղասպանությունները, մասնավորապես Ռուանդայում եւ Դարֆուրում, չեն կանխվել, բայց կարող էին կանխվել, գտնում է իսրայելցի գիտնականը: Նրա կարծիքով, նոր ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է խուսափել ակադեմիական քննարկումներից, քանի որ գիտնականները կարող են միայն այդ ոճրագործության սահմանումը տալ: Մինչդեռ, գտնում է նա, միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման կամ ռիսկի նվազեցման իրավական մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ, քանի որ լիովին բացառել դրանց կրկնության հնարավարությունը չի կարելի: Այդ ուղղությամբ առաջին իրական քայլը միջազգային դատարանի ստեղծումն էր Հռոմում, որը այնուհետեւ տեղափոխվեց Հաագա: Հաջորդ քայլը պետք է դառնա իրավական մեխանիզմների ձեւավորումը, որոնցից պետք է օգտվեն միջազգային կառույցները: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական դիրքորոշմանը` Բաուերը նշել է, որ այդքան էլ կարեւոր չէ, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչի այդ հանցագործությունը: Առավել կարեւոր է, որ թուրքական հասարակության մեջ քիչ չեն այն մարդիկ, որոնք որակում են տեղի ունեցածը որպես ցեղասպանություն եւ դատապարտում են Թուրքիայի ներկա իշխանություններին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |