Ժակ Ռոգե. Անազնիվ կլիներ բարձրացնել հեծանվավազքը Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցը![]() 24 հոկտեմբերի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն գտնում է, որ Լենս Արմսթրոնգի շուրջ ծագած սկանդալը հիմք չի տալիս բարձրացնելու հեծանվավազքը Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցը: «Ազնիվ չէր լինի պատժել մեծամասնություն կազմող «մաքուր» մարզիկներին, արգելելով UCI մասնակցությունը Օլիմպիական խաղերին»,-ասել է Ռոգեն: Լոնդոնի Օլիմպիադայում հեծանվավազքում խաղարկվել է պարգևների 18 հավաքածու: Արմսթրոնգը մեղավոր ճանաչվելով հակադոպինգային օրենսդրության խախտման մեջ, ցմահ որակազրկվեց և զրկվեց «Տուր դը Ֆրանսի» հաղթողի 7 տիտղոսներից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |