Երկու հայկական պետությունների նախագահները մասնակցել են ազատամարտիկների հուշարձանի բացմանը

Երկու հայկական պետությունների նախագահները մասնակցել են ազատամարտիկների հուշարձանի բացմանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 24-ին մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է մեր հանրապետության տարբեր բնակավայրերում նման կառույցների առկայությունը՝ թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, թե ազգային արժեքների պահպանման տեսանկյունից:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցման աշխատանքներին՝ նշելով, որ դրանով նրանք իրենց արժանի ավանդն են բերում հայրենի երկրի զագացմանն ու բարգավաճմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---