Հայաստան է այցելել հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մարտին Տուման

PanARMENIAN.Net - Հայաստան է այցելել հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մարտին Տուման: Չեխ մասնագետը հոկտեմբերի 24-26 սեմինար է անցկացնում Հայաստանի հանդբոլի մարզիչների համար:

Այսօր Հյուսիսային համալսարանի դահլիճում կազմակերպվել է տեսական պարապմունք:

Այս ծրագրով հանդբոլ են պարապում նաև հանրակրթական դպրոցների սաները: Նրանք իրենց կրթօջախներում ոչ միայն վարպետանում են, այլև, ստեղծված թիմերի կազմերում, մրցումների մասնակցում: Հայաստանի հանրակրթական դպրոցներում շուրջ երկու տասնակ պատանիների և աղջիկների խմբեր են կանոնավոր գործում: Իսկ մեծածվալ այդ աշխատանքը կազմակերպելու համար կրթօջախներում աշխատող մարզիչներին աջակցում են հանդբոլի Եվրոպայի և Հայաստանի ֆեդերացիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---