Հովիկ Աբրահամյան. Ռուսաստանը եղել և մնում է առևտրատնտեսական խոշոր գործընկեր Հայաստանի համար24 հոկտեմբերի 2012 - 19:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցեց Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` խորհրդարանի ղեկավարը նշեց, որ ավանդական դարձած այս միջոցառումն այն հարթակն է, որտեղ փոխշահավետ կապերի հաստատումը, նոր գաղափարների առաջացումը և գործնական ծրագրերի իրականացումը ստեղծում են մրցակցության դաշտ, ուստի նաև համագործակցություն: «Անշուշտ, յուրաքանչյուր ձեռնարկություն, ինչպես նաև դրանք ներկայացնող երկրները` ի դեմս Հայաստանի և Ռուսաստանի, ունեն տարբեր հնարավորություններ, տարբեր շուկաներ, տարբեր գործընկերներ: Մեկտեղելով և համադրելով այդ ամենը` կարելի է հասնել ավելի մեծ ձեռքբերումների, իսկ տնտեսության բնագավառում յուրաքանչյուր ձեռքբերում նշանակում է առաջընթացի ևս մեկ քայլ, զարգացման ևս մեկ խթան, ինչը, ի վերջո, հանգեցնում է երկրի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»,-նշեց Ազգային ժողովի նախագահը: Նրա խոսքով` գլոբալիզացիայի պայմաններում տնտեսական դաշտում առաջացած փոփոխություններն ասպարեզ են բերում նոր մարտահրավերներ, որոնց յուրաքանչյուր երկիր փորձում է դիմագրավել յուրովի` սեփական կարողությունները ծառայեցնելով իր տնտեսական ավանդական ներուժի լիարժեք օգտագործման և գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատման նպատակին: «Այնպիսի ռազմավարական գործընկերների պարագայում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, համագործակցելու հնարավորությունները շատ ավելի լայն են, հաշվի առնելով այդ գործընկերության ամուր հիմքերն ու վստահությունը միմյանց նկատմամբ և այն ընդհանրությունները, որոնք հատուկ են երկու երկրների տնտեսվարողներին` իրենց տարբերություններով հանդերձ: Ռուսաստանը եղել և մնում է առևտրատնտեսական խոշոր գործընկեր Հայաստանի համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Խոհրդարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսը հերթական անգամ դառնալու է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հնարավորությունների դրսևորման, հուսալի փոխգործակցության, գործընկերային նոր կապերի ստեղծման և առկա կապերի ընդլայնման հարթակ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ մասնակիցների տաղավարներին, ներկայացված ամենատարբեր ապրանքատեսակներին ու տեխնոլոգիաներին: Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի հարյուրից ավելի ընկերություններ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |