Պուտինը նկատել է իրավիճակի փոփոխություն Կովկասում

Պուտինը նկատել է իրավիճակի փոփոխություն Կովկասում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է իրավիճակի փոփոխություն Կովկասում և հույս հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի հարաբերությունները հարթել Կովկասի բոլոր հարևան պետությունների հետ: Այս մասին Պուտինը հայտարարել է Հարավային Օսեթիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովի հետ հանդիպման ընթացքում:

«Այժմ իրավիճակը տարածաշրջանում որոշակիորեն փոխվել է: Հուսով եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը և մեզ կհաջողվի բարիդրացիական հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---