Հոկտեմբերին Իրանում կանցկացվեն առաջին ազգային կիբերվարժանքները![]() 24 հոկտեմբերի 2012 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Իրանում առաջին անգամ կանցկացվեն ազգային կիբերվարժանքներ: Այս մասին հաղորդել է Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավար, գեներալ Հոլամ Ռեզա Ջալալին` Պասիվ պաշտպանության շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Պասիվ պաշտպանության շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 27-ին: Ըստ նրա, վարժանքները կանցկացվեն երկրի 5-6 հիմնական շրջաններում, որոնց նպատակը կլինի հնարավոր կիբերհանցագործությունների կանխարգելումը, հաղորդում է PressTV-ն: Ավելի վաղ Ջալալին հայտարարել էր Իրանորւմ կիբերհարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման մասին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |