ՀԻՍՏԵՐԻԱՆ, ՇԱՆՏԱԺԸ, ՍՊԱՌՆԱԼԻՔԸ` ՃՆՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ, ՈՎՔԵՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ21 ապրիլի 2005 - 08:20 AMT PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ կան տարեթվեր, որոնք միացնող ուժ ունեն եւ որոշում են նրա ճակատագիրը շատ տասնամյակների, միգուցե եւ հարյուրամյակների համար: Հայերի համար, որտեղ էլ նրանք բնակվեն` Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Լիբանանում կամ մոլորակի մի այլ անկյունում, կա մի ընդհանուր ողբերգական ամսաթիվ: Դա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Յուրաքանչյուր տարի այդ օրը աշխարհով մեկ սփռված հայկական ընտանիքներում մոմեր են վառում ի հիշատակ անմեղ զոհվածների»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում: Ա.Ղուկասյանի հայտարարության մեջ նշվում է.«Մեր ժողովրդի պատմությունը իմացող մարդիկ երբեք իրենց հարց չեն տա, թե ինչու են այդքան հայեր բնակվում իրենց պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Պատմությունը վաղուց ի վեր պատասխանել է այդ հարցին` 90 եւ ավելի տարիներ առաջ: Սակայն պետությունը, որն իրագործեց 20 դարի առաջին ցեղասպանությունը եւ որն այժմ բարձրաձայն հայտարարում է եվրոպական եւ համամարդկային արժեքներին իր նվիրվածության մասին, ցավոք, մինչ այժմ չի մեղանչել իր կատարած հանցագործության համար: Ավելին, այդ նույն պետությունը այժմ ցինիկ քայլեր է ձեռնարկում համոզելու համար համաշխարհային հանրությանը հանել օրակարգից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Բոլոր այն պետությունները, որոնք այս կամ այն մակարդակով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, անխուսափելիորեն բախվել են պաշտոնական Անկարայի արձագանքին: Նրանք հնարավորություն են ունեցել գործնականում համոզվելու համար նրանում, թե ինչ արժեքներ են այսօր գերիշխում թուրքական հասարակության մեջ: Իսկ դրանք այնպիսիք են, որ թուրք ժողովրդի թշնամիների թվին են դասվում բոլոր այն երկրները, որոնք կատարել են իրենց պարտքը մարդկության առջեւ: Հիստերիան, շանտաժը, բոլոր հարաբերությունները խզելու սպառնալիքները միջոցների այն ոչ լրիվ ցանկն է, որոնք օգտագործվում են քաղաքական ճնշում գործադրելու համար նրանց հանդեպ, ովքեր ճանաչել կամ պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, Անկարայի ջանքերը այդ ուղղությամն հաճախ բերում իրենց ցանկալի արդյունքներ: Ցինիզմի վերին աստիճանը պետք է համարել այն քաղաքական գործիչների դիրքորոշումը, այդ թվում եւ Արեւմուտքի մի շարք երկրներից, որոնք նպատակ ունենալով թույլ չտալ իրենց պետությունների հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի հետ, հայտարարում են, թե իբր 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած Կոնվենցիան ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ նրա համար պատիժ սահմանելու համար հետադարձ ուժ չունի, եւ չի կարող կիրառվել Արեւմտյան Հայաստանում 90 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հանդեպ: Նման դիրքորոշումը քաղաքական փարսեության տիպիկ օրինակ է, եւ հող է ստեղծում նման նոր հանցագործությունների համար, ընդ որում հաճախ այն նույն պետության կողմից, որն արդեն մեկ անգամ իրագործել է ցեղասպանություն»: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |