Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին ԱԺ նախագահի անվանական ժամացույց է նվիրել

Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին ԱԺ նախագահի անվանական ժամացույց է նվիրել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ իր ապաքինումն է շարունակում բեմի և կինոյի Վարպետը: Շնորհավորելով սիրված դերասանին ծննդյան 83-րդ ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի ղեվավարը բարձր գնահատեց Սոս Սարգսյանի վաստակը թատերական արվեստում, Վարպետի մանկավարժական ու հասարակական գործունեությունը: Շուտափույթ ապաքինում մաղթելով մեծանուն արվեստագետին` Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին նվիրեց ԱԺ նախագահի անվանական ժամացույց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---