Գյումրիում առաջին անգամ կանցկացվի ԲարՔեմփ չկոնֆերանս24 հոկտեմբերի 2012 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Գյումրիում առաջին անգամ կանցկացվի ԲարՔեմփ: Միջոցառումն իր շուրջն է համախմբելու մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ` հանրության ավելի լայն շերտի համար տեղեկատվությունն ու տեխնոլոգիաներն առավել հասկանալի ու օգտագործելի դարձնելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարքեմփ Գյումրի 2012»-ի համակարգող Կարեն Տերտերյանը, առաջին անգամ անցկացվելու պարագայում չկոնֆերանսը կտևի մեկ օր: Նրա խոսքով` բացումը տեղի կունենա Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքում, իսկ բուն պրեզենտացիաները՝ ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրու կենտրոնում ժամը 11:00-ից 17:00-ը: Օն-լայն գրանցումը կհայտարարվի առաջիկա օրերին: Միջոցառման այլ մանրամասները պարզ կլինեն վաղը: ԲարՔեմփը (BarCamp) միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում` Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են կոչվում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |