«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի կատարած յուրացումների մասին

«Ժողովուրդ».  Նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի կատարած յուրացումների մասին

PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և իր թիմի կատարած գործարքների մասին նորանոր փաստեր են լույս աշխարհ գալիս:

«Ժողովուրդ»-ի խմբագրությունում են հայտնվել փաստաթղթերի կրկնօրինակներ, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աշխատակիցների և Իտալիայից ժամանած մասնագետների սեպտեմբերյան երկօրյա այցի համար համայնքային բյուջեից 3 մլն 417 հազ. դրամ փոխանցվել Գյումրու նախկին քաղաքապետին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցին:

«Թվում է՝ Ղուկասյանը որևէ դատապարտելի բան չի արել. Թումանյանի` Թիֆլիսում գտնվող տուն-թանգարանը գնելուց և Հայաստանին նվիրելուց հետո զբաղվել է Մինասի որմնանկարների «փրկությամբ»: Բայց խնդիրն այն է, որ Մինասի որմնանկարները քաղաքապետարանի շենք տեղափոխելու մասին կնքված պայմանագրի որևէ կետով Գյումրու քաղաքապետարանը պարտավորություն չի վերցրել հիմնադրամի աշխատակիցների և Իտալիայից ժամանած մասնագետների այցը ֆինանսավորելու համար»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---