Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն սպառազինություն չի մատակարարում Սիրիային![]() 25 հոկտեմբերի 2012 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սպառազինություն չի մատակարարում Սիրիային, այդ թվում` «Ստինգեր» տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգեր: Նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը: Ինչպես Նուլանդն է հայտարարել, «ԱՄՆ-ն «Ստինգերներ» չի մատկարարում, չի մատկարարել և չի պատրաստվում մատակարարել Սիրիային»: Նա պնդում է, որ հրապարակված նյութերում երևում է, որ այդ համակարգերը հին արտադրության են և ստեղծվել են ԽՍՀՄ-ում: «Եթե ՌԴ-ն ունի ապստամբների մոտ «Ստինգերների» առկայության ապացույցներ, ապա մենք ցանկանում ենք տեսնել դրանք»,-հայտարարել է Նուլանդը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |