Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճը կզարդարի Մինասի որմնանկարը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարը տեղափոխվեց Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ, հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն: Անցյալ տարի ՀՀ կառավարությունը կայացրեց որոշումը. Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության ճաշարանի նախկին շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները: «Նախորդ ամիսներին որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնող «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավարությունը բազմիցս բողոքում էր, որ Գյումրու քաղաքապետարանի կողմից չեն տրամադրվում կնքված պայմանագրով նախատեսված գումարները: Բարեբախտաբար, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը տրամադրել է որմնանկարի վերականգնման և տեղափոխման անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցները, և այսօր նրա անմիջական մասնակցությամբ ու Գյումրու փրկարարական ծառայության մասնագետների ջանքերով «Հայկական հովվերգությունը» 3 մասով տեղափոխվեց ուր որ նախատեսված էր: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, վերականգնման ավարտական աշխատանքները տեղում իրականացնելուց հետո, որմնանկարը կդառնա Գյումրու ամենակարևոր այցեքարտերից մեկը»,-նշված է հաղորդագրության մեջ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |