Հայաստանը համատեղության կարգով ՀՀ դեսպան կունենա Գվատեմալայում![]() 25 հոկտեմբերի 2012 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին օրվա երկրորդ կեսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Գվատեմալա, որտեղ հանդիպում ունեցավ արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Գվատեմալայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ 1998 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ բան չի արվել և, որ ինքն ուրախ է ի կատարումն սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների այսօր արդեն ողջունել Էդվարդ Նալբանդյանին Գվատեմալա քաղաքում և առարկայական քննարկում ունենալ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով ձեռնարկվելիք գործնական քայլերի շուրջ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ վստահ է, որ մեծ ներուժ է առկա երկու երկրների միջև թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրան կնպաստի նաև համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, գործարար կապերի հաստատման, մշակութային փոխանակումների իրականացման վերաբերյալ: Նախարար Կաբայերոսը ներկայացրեց Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գվատեմալայի անդամակցության ենթատեքստում նախարարները քննարկեցին միջազգային օրակարգի այժմէական հարցերը: Էդվարդ Նալբանդյանն իր գվատեմալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |