Ջրօգտագործող մի քանի ընկերություններ տուգանվեցին![]() 25 հոկտեմբերի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Մասիս», «Մուսալեռ», «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում իրականացված ստուգման արդյունքներն արդեն հայտնի են: Արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին: Միաժամանակ «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով խիստ նկատողություն են հայտարարվել ընկերության գլխավոր ճարտարագետին, շահագործման և վերանորոգման, ինչպես նաև ջրօգտագործման բաժինների պետերին: «Մուսալեռ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի կողմից ևս նկատողություն է հայտարարվել ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին; Ընդ որում, «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով նկատողություն է հայտարարվել ջրի հաշվառման պատասխանատուին: Նմանատիպ պատժամիջոցներ են կիրառվել նաև «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |