Միշա Ալոյան. Իմ անձնական վիճակագրությամբ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում պետք է ոսկե մեդալ նվաճեմ25 հոկտեմբերի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (Ռուսաստան), ով դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մինչև 52 կգ քաշային կարգում, պատմել է, որ նպատակ ունի ելույթ ունենալ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադայում: «Իմ կարիերայում նկատվում է հետաքրքիր վիճակագրություն: Ռուսաստանի մեծահասակների համար առաջին առաջնությունում ես պարտվել եմ եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր: Բայց դրան հաջորդած բոլոր առաջնություններում հաղթանակ եմ տարել: Միլանի աշխարհի առաջնությունում դարձել եմ երրորդը, հաջորդ առաջնությունում` հաղթել: Ստացվում է, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում ես պետք է ոսկի նվաճեմ: Գուշակություն չեմ անի, բայց առավելագույն ջանքերը կգործադրեմ, որպեսզի բարեհաջող անցնեմ ցիկլը և հանդես գամ Օլիմպիադայում»,- ասել է բռնցքամարտիկը: Նրա խոսքով, երբ վերադարձել է Լոնդոնից, ապա խոստացել է բռնցքամարտում նվաճել ամենաբարձր պարգևը: «Իմ խոսքերը սխալ են մեկնաբանել, գրելով, որ ես խոստացել եմ նվաճել Օլիմպիադայի ոսկե մեդալը: Ես նկատի ունեի, որ եթե մնամ սիրողական բռնցքամարտում, ապա կնվաճեմ Օլիմպիադայի ոսկի, եթե անցեմ պրոֆեսիոնալների շարքը, ապա` աշխարհի չեմպիոնի գոտի»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |