Ռուսաստանը հույս ունի ազատել իր քաղաքացիներին վրացական բանտերից

Ռուսաստանը հույս ունի ազատել իր քաղաքացիներին վրացական բանտերից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրկխալտերի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ բոլոր ռուս քաղաքացիները, որոնք անարդարացիորեն պահվում են վրացական բանտերում, ազատ կարձակվեն:

«Մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիները, որոնք անարդար մեղադրանքներով պատիժ են կրում Վրաստանի բանտերում, ազատ կարձակվեն»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային այն ջանքերի համար, որոնք ձեռնարկել է այդ երկիրը Ռուսաստանի շահերն ապահովելու համար, այդ թվում` մարդասիրական իրավիճակներում: Լավրովը նաև բարձր է գնահատել շվեյցարացի գործընկերների գործունեությունը Վրաստանում ռուսական շահերը ներկայացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---