ՀՀ էկոնոմիկայի նախարար. Կապիտալի արտահոսքը լավ է, եթե բիզնեսն ընդլայնվում է![]() 25 հոկտեմբերի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսական շուկան համեմատելի չէ հայկականի հետ կապիտալի ներհոսքի ծավալներով, քանի որ հսկայական է ու ունի մեծ հնարավորություններ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 25-ին կառավարության մամուլի կենտրոնում: Ըստ նրա, տարեկան կապիտալի ներհոսքը Հայաստան կազմում է շուրջ 700 մլն-1 մլրդ դոլար: «Կապիտալի արտահոսքը լավ է, եթե բիզնեսն ընդլայնվում է, և խոսքը չի գնում այստեղ բիզնեսը փակելու ու այլ երկիր այն տեղափոխելու մասին: Դա նորմալ երևույթ է, երբ կապիտալը գնում է Ռուսաստան և Վրաստան: Կարծում եմ, ոչ ոք չի զարմանում, երբ բելգիացին ներդրումներ է անում Նիդերլանդներում և հակառակը»,-ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |