Շարունակվում են կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին նվիրված համերգները![]() 25 հոկտեմբերի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հոկտեմբեր 26-ին՝ ժ. 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում նշելու են շվեյցարաբնակ հայտնի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակը: Համերգում հնչելու են կոմպոզիտորի «Օ, թագավոր», «Մնացյալը լռություն է», «Համայն աշխարհի արարածները», «Երաժշտություն ստվերում» ստեղծագործությունները: Մենակատարներ՝ Իրինա Զաքյան (սոպրանո), Մերի Մովսիսյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արամ Ասատրյան (ջութակ), Յանա Դարյան (ալտ), Կարեն Խաչատրյան (կոնտրաբաս), Հովհաննես Պապիկյան (հոբոյ), Մարտին Ուլիխանյան ( կլարնետ): Համերգը ղեկավարելու են Էդուարդ Թոփչյանը և Ռոբերտ Մլքեյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրել էր նրա Missa de Lumine ստեղծագործությունը: Նույն օրն իր 50-ամյակի կապակցությամբ Հալաջյանն արժանացել էր ՀՀ մշակույթի նախարարության բարձագույն պարգևի` Ոսկե մեդալի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |