Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը ընդլայնված նիստում հաստատել է կառավարության նոր կազմը վարչապետ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ, որը հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդն է:

Նոր կառավարության և կառավարության ծրագրի օգտին է քվեարկել 150 պատգամավորներից 88-ը:

«80 տոկոսը քվեարկել է կողմ, 54-ը՝ դեմ, 8 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը»,-հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվլին:

Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժման» կուսակցության 65 անդամներից 54 մասնակցել է քվեարկությանը և դեմ է քվեարկել: Կառավարությունը հաստատվել է 4-ամյա ժամկետով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---