Մատը կտրած դատապարտյալին բուժօգնություն ցույց չեն տվել. ևս 2 դատապարտյալ կարել են բերանները![]() 25 հոկտեմբերի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մատը կտրած դատապարտյալը և ևս 3 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին ՄԻՊ աշխատակիցները չեն տեսել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին: Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել: Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից հացադուլ հայտարարած դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը կտրել է իր մատը և ուղարկել Henaran.am-ի խմբագրություն: Դատապարտյալ հացադուլ էր հայտարարել, քանի որ դժգոհ է իր դեմ կայացված վճռից և կալանավայրում տիրող իրավիճակից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |