Հյուսիսային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարին մահապատժի են ենթարկել ականանետից

Հյուսիսային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարին մահապատժի են ենթարկել ականանետից

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի ՊՆ նախկին ղեկավար Կիմ Չխոլին մահապատժի են ենթարկել նույնիսկ Հյուսիսային Կորեայի համար արտառոց ձևով՝ նրան կապել են սյունին և գնդակահարել են ականանետից, գրում է The Daily Telegraph-ը:

Մահապատժի այս դաժան միջոցն է ընտրվել երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հրամանով, որը պահանջել է, որ գեներալից ոչ մի հետք չմնա՝ «նույնիսկ մի մազ», գրում է պարբերականը:

Պատիժը սահմանվել էր նախկին նախագահ կիմ Չեն Իրի, որը Կիմ Չեն Ինի հայրն էր, մահից հետո սուգ չպահելու համար: Գեներալին բռնել էին սուգի ընթացքում հարբելիս:

Չխոլից բացի 2012թ. սկզբին անհետ կորան մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---