Վաղը կամերային երաժշտական թատրոնում կներկայացվի «Կրքոտ հաշվետվություն» ներկայացումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա «Կրքոտ հաշվետվություն» ներկայացմումը։

Ներկայացման ընթացքում երիտասարդ ստեղծագործողները տարբեր բուհերի ուսանողների հետ կանցկացնեն բաց քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։ Քննարկումների միջոցով վեր են հանվում այն խնդիրներն ու թեմաները, որոնք հանդիսատեսը ցանկանում է տեսնել բեմի վրա։

Նման ձևաչափով ներկայացումները վերցված են Ֆրանսիայի ազգային թատրոնի փորձից։ Այն հետապնդում է կապ երիտասարդ հանդիսատեսի և ստեղծագործողների միջև, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---