Ստյոպա Սաֆարյանը մասնակցել է Բեռլինյան 2-րդ ֆորումին

Ստյոպա Սաֆարյանը  մասնակցել է  Բեռլինյան  2-րդ ֆորումին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հոկտեմբերի 22-23-ը մասնակցել է Արտաքին քաղաքականության Բեռլինյան 2-րդ ֆորումին, իսկ ավել վաղ հոկտեմբերի 11-12-ին զեկուցումով հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության, և Միացյալ Թագավորության ԱԳ, ՊՆ նախարարությունների կողմից Վիլթոն Պարկում կազմակերպված «Սովորական սպառազինությունների վերահսկողությունը և եվրաատլանտյան անվտանգության միջավայրը» կոնֆերանսին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:

Կուսակցությունից հայտնում են, որ Բեռլինյան ֆորումում քննարկվել են ԵՄ ներքին խնդիրները, Մերձավոր Արևելքի, Սիրիայի ճգնաժամը, Թուրքիայի ներգրավվածությունը այդ գործընթացներում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, ՌԴ արտաքին ու ներքին քաղաքականությունները Պուտինի երկրորդ նախագահության շրջանում, Չինաստանի տեղն ու դերը գլոբալ աշխարհակարգում: Ելույթ ունենալով Մերձավոր արևելքում Թուրքիայի դերակատարմանը նվիրված նիստում, Սաֆարյանը անդրադարձել է Կիպրոսի, Իսրայելի, Սիրայի, Իրաքի, Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների աննախադեպ վատթարացմանը, մեծ տեղ հատկացնելով նաև հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցերին:

Վիլթոն Պարկում կովկասյան տարածաշրջանին նվիրված նիստում Սաֆարյանը զեկույց է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ խոսելով Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը կանգնեցնելու, միջազգային քվոտաների խախտմամբ սպառազինություն ձեռքբերելու, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման միջոցով բանակցային գործընթացը վտանգելու և փխրուն խաղաղությունը սադրելու քաղաքականության մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---