ՀՅԴ անդամ. Ո՞ւմ է աչքալուսանք տալիս կառավարությունը![]() 25 հոկտեմբերի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը տարվա ընթացքում անընդհատ հայտարարեց տնտեսության ոլորտում արձանագրված աճի մասին: Մեծ տոկոսներ գրվեցին գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ բնագավառներում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի համար զարմանալին այն է, որ գրված մեծ տոկոսների կողքին նվազագույն աշխատավարձը բարձրանում է չնչին տոկոսներով: «Տնտեսության այդ աճը կապ ունի՞ ժողովրդի կենսամակարդակի հետ, թե՞ ոչ: Պիտի ծառայի՞ դրա բարձրացմանը, թե՞ ոչ: Ստացվում է, որ` ոչ: Այս դեպքում ես ուզում եմ հասկանալ` ու՞մ է աչքալուսանք տալիս կառավարությունը` հայտարարելով այդ թվերը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Արտյուշա Շահբազյանը նաև նկատեց. «Եթե խոսքը ինչ-որ մեկի բիզնեսի ընդլայնմանն է վերաբերում կամ շահույթների մեծացմանը, ապա թող աչքալուսանքը նրանց տան»: Նրա բնորոշմամբ` ստացվում է, որ արձանագրված տնտեսական աճը ոչնչով չի առնչվում ժողովրդին: Դրա համար էլ, պատգամավորի համոզմամբ, հիասթափությունն ու արտագաղթը չի նվազում: «Եթե մենք ուզում ենք այս երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել, ուրեմն պետք է ունենանք ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գերակա քաղաքականություն»,- եզրափակեց Արտյուշա Շահբազյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |