Երևանի նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան զոհեր![]() 25 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքնություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կան երկու զոհեր և երկու տուժածներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեվորգ Սաֆարյան (60 տ.): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |