Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ ձայների մասին Կարեն Ավագյանի հարցին կպատասխանի հանրությունը![]() 25 հոկտեմբերի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն այսօրի Facebook սոցցանցի իր էջում հարց է բարձրացրել այն մասին, թե արդյոք ԲՀԿ-ն 2012թ.-ի ԱԺ ընտրություններին այդքան ձայն կհավաքեր, եթե չլինեին 2011թ.-ի ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև դրանից առաջ ստորագրված կոալիցիոն հուշագրերը: Հարցին ի պատասխան ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց. «Ես չգիտեմ ինչ աջակցության մասին է խոսքը: ԲՀԿ-ն ունեցել է այնքան ձայն, ինչքան որ ունեցել է վստահություն, և այդ վստահությունն օր օրի շարունակում է աճել: Այդ հարցին ավելի իրավասու է պատասխանելու հանրությունը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |