Սիրիական հրամանատարությունը կդադարեցնի կրակը մահմեդական տոնի ընթացքում![]() 25 հոկտեմբերի 2012 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ռազմական հրամանատարությունն այսօր հրաման է տվել զորքերին դադարեցնել կրակը մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում: Ռազմական գործողությունները կդադարեցվեն հոկտեմբերի 26-29-ը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հրամանատարության հայտարարությունում ընդգծվում է, որ բանակը պատասխանելու է հրադադարի ցանկացած խախտման, եթե զինված խմբավորումները սպառնան «քաղաքացիական բնակչության անվտանգությանը»: Հրադադարի նախաձեռնողն է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին: Նրա առաջարկը միաձայն ողջունվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: 19 ամիս տևող հակամարտությունից ի վեր` սա հրադադար կնքելու արդեն երրորդ փորձն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |