Շտուտգարտում կայացել է «Արցախ. հայ մշակույթի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը![]() 25 հոկտեմբերի 2012 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում տեղի հայ համայնքի աջակցությամբ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ «Հայ մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում անցկացվել է «Արցախ. հայ մշակույթի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից Միջոցառմանը, որպես հիմնական զեկուցող, հանդես է եկել գերմանացի պատմաբան, դոկտոր Պետեր Հալֆտերը: Նա ներկաներին ծանոթացրեկ է Արցախի պատմության ուշագրավ դրվագներին, Ծիծեռնավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք պատմաճարտարապետական կոթողներին, ընդգծել Տիգրանակերտ քաղաքի պեղումների կարևորությունը: Շնորհանդեսի ավարտին դոկտոր Պետեր Հալֆտերը անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, իսկ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |