Նյու Յորքում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստը![]() 25 հոկտեմբերի 2012 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի անդրանիկ նիստը, որին ներկա էին համայնքային կառույցների, ավանդական կուսակցությունների ղեկավարներ և հոգեւոր առաջնորդներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրանիկ նիստին հղած իր ուղերձում բարձր է գնահատել տեղական հանձնախմբի ձևավորման փաստը և վստահություն հայտնել, որ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված պետական հանձնաժողովի համակարգման ներքո այն ԱՄՆ Արևելյան ափի նահանգներում հավուր պատշաճի կկատարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման իր առաքելությունը: Տեղական հանձնախմբի նիստին ներկա էր և ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Հանձնախմբի նախագահ Խորեն Բանդազյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ ներկայացնելով առաջիկա աշխատանքների տեսլականը՝ ինչպես կառույցի ձևավորման, այնպես էլ միջոցառումների կազմակերպման առումներով: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հարություն Կոջոյանը հանդես է եկել աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով և մեկնաբանություններով: Հանձնախմբի անդամները մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ձեռնարկվելիք ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաև կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնախմբի հաջորդ նիստն անցկացնել 2013թ. հունվարին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |