ԱԺ-ին առաջարկվել է կարգավորել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման խնդիրները![]() 25 հոկտեմբերի 2012 - 23:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Զեկուցելով նախագծերի մասին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում հյուրանոցների 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրում, և դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի ներդրումների, ինչպես նաև առավել բարձր պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման խնդիրները: Պատգամավորները զեկուցողին հարցեր են ուղղել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |