Մեկնարկել է «Մարդկային ռեսուրսների կառավարում» առաջին տարածաշրջանային համաժողովը25 հոկտեմբերի 2012 - 23:49 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Դիլիջանում մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Մարդկային ռեսուրսների կառավարման արդի խնդիրները» թեմայով երկօրյա համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են 75 մարդկային ռեսուրսների մասնագետներ և ղեկավարներ ավելի քան 25 ընկերություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և արտերկրից։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայից: Մասնակից ընկերությունների թվում են՝ «ԱրմենՏել»-ը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, «Ավանգարդ մոթորս»-ը, «Յունիբանկ»-ը, «Բիբլոս բանկ Արմենիա»-ն, «Դամարիս ԱՄ» ընկերությունը, «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը, «ՍինոփսիսԱրմենիա»-ն, «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ն, «Մերի Քեյ»-ը, «Արեգակ ունիվերսալ կրեդիտային կազմակերպություն»-ը, «Էլբատ»-ը, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու այլ ընկերություններ։ Համաժողովի նպատակն է ստեղծել մարդկային ռեսուրսների մասնագետների հայաստանյան համայնք, կազմակերպել փորձի և լավագույն մեթոդների փոխանակում, ինչպես նաև մշակել էթիկայի կանոնագիրք հայ մասնագետների համար։ Համաժողովի առաջին օրը տեղի են ունեցել զուգահեռ «մաստերկլաս» դասընթացներ, տարածաշրջանային հետազոտությունների և լավագույն փորձի շնորհադեսներ, ինչպես նաև մասնագիտական գործնական քննարկումներ: Երկրորդ և եզրափակիչ օրը տեղի կունենա «Մարդկային ռեսուրսների գոհունակության հարցում. Լավագույն մեթոբանության մշակում» թեմայով ուսանողական մրցույթի շնորհադեսն ու մրցանակաբաշխությունը, ինչպես նաև «մաստերկլաս» «Ռուսաստանի պրոֆեսիոնալ հոգեթերապևտների լիգա»-յի փոխնախագահ և «Հոգեթերապիա» ամսագրի գլխավոր խմբագիր Իրինա Չեգլովայի կողմից: Համաժողովին նաև մասնակցում են «Վրաստանի մարդկային ռեսուրսների պրոֆեսիոնալների գիլդիա»-յի նախագահ Լիլի Բիբլիաշվիլին, Վրաստանում «Էֆես գարեջրատուն» ցանցի մարդկային ռեսուրսների ղեկավար Թինաթին Բոննեյը, «Birches Group» միջազգային մասնագիտական խորհրդատվական ցանցի ղեկավար Բեա Քայաբյաբը: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիան և «Կասկադ Քնսալթընթսի»-ն։ Միջոցառմանհովանավորներն են ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը և GIZ-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |