«Հրապարակ». Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել

«Հրապարակ». Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան «Հրապարակ»-ին զանգահարել են «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները և ասել են, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել: «Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր` տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը` Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում` հատկապես միրգը, քաղցրեղենը: Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել և, ամենակարևորը` «անմարդկային վերաբերմունք է»:

Այս օրերին հացադուլ են անում նաև այլ կալանավորներ, իսկ նրանցից մեկը, որպես բողոքի նշան, երեկ մատն էր կտրել»,-գրում է թերթը::

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---