«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները վատթարացել են![]() 26 հոկտեմբերի 2012 - 09:49 AMT PanARMENIAN.Net - Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի և իր «կնքահայր» Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Ըստ դրանց, Քոչարյանն ու Ծառուկյանը կոշտ զրույց են ունեցել նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի դիրքորոշման շուրջ, Քոչարյանը պահանջել է սատարել Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Մյուս կողմից Սերժ Սարգսյանին սատարելու պահանջն է դրված: Երկու քարի արանքում հայտնված Ծառուկյանը դեռ որոշում չի կայացրել: Որոշումը պարտադրելու համար գործի է անցել քարոզչամեքենան: Մի կողմից` իշխանական քարոզչամիջոցներն են փորձում հասկացնել, որ եթե չսատարի, իր համար վատ կլինի: Մյուս կողմից` փորձում են հրապարակումներով կանխել Սերժ Սարգսյանին սատարելու տրամադրությունները: Ըստ լուրերի, չի բացառվում, որ առաջիկայում «ուտեչկաների» տեսքով հիշեցումներ արվեն ինչ-ինչ հարցերում Ծառուկյանի դերակատարման վերաբերյալ: Թերևս սա է պատճառը, որ կամաց տարանջատվում են ԲՀԿ-ական ու քոչարյանական քարոզչամիջոցները, ինչն էլ ստիպում է ԲՀԿ-ին ձեռնամուխ լինել լրատվական նոր ռեսուրսների ստեղծմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |