ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է21 ապրիլի 2005 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի համար»,-ասել է ռուսական խորհրդարանի վերին պալատի խոսնակ Սերգեյ Միրոնովը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ժամանակ: «Խնդրի խաղաղ կարգավորման հասնելու ամենաօպտիմալ ձեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են»,-նշել է Միրոնովը: Ալեսքերովը իր հերթին, ասել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի աշխատանքը: «Ռուսաստանը նույնպես պետք է ակտիվացնի իր դերը: Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Կովկասում խաղաղության հաստատման հարցում, քանի որ դա վերջ կտա անջատողականությանը եւ ահաբեկչությանը»: Ադրբեջանցի խոսնակը նշել է, որ ադրբեջանական կողմը համոզված է, որ «ղարաբաղյան համակարտությունը մոտ ժամանակներս կլուծվի միջազգային իրավունքի ընդունված նորմերի հիման վրա»: Միրոնովը նաեւ ասել է, թե ապրիլի 22-ին Թբիլիսի կատարելիք այցի ժամանակ նա կքննարկի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ «կովկասյան քառյակի»` Հայաստանի, Ադրբեջանիր, Վրաստանի եւ Ռուսաստանի խոսնակների հանդիպումը կազմակերպելու հարցը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |