ՊԲ հրամանատար. «Այսուհետ ինքնաթիռով եմ Երևան գնալու»![]() 26 հոկտեմբերի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊՆ նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը սահմանային զորամասում ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ստեփանակերտի օդանավակայանին: «Հակառակորդն ունի Ստեփանակերտի օդանավակայանը խոցելու հնարավորությամբ զենք, ես էլ՝ Բաքվի օդանավակայանը, բայց ես այդպիսի հայտարարություններ չեմ անում»: Նրա խոսքով օդային տարածքում միմյանց ինքնաթիռները ոչնչացնելու մասին խոսակցությունները լուրջ մարդկանց հարիր չեն: Հրամանատարն ասաց, որ օդանավակայանի բացվելուն պես Երևան ամեն անգամ ինքաթիռով է գնալու: «Ճանապարհը երկար է, մեքենայով էլ վատ եմ զգում ինձ», - ավելացրեց հրամանատարը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |