ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓԱԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌՋԵՎ ԵՄ ԴՌՆԵՐԸ21 ապրիլի 2005 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Իրթեմսելիքը «Հյուրրիեթ» թերթին հայտարարել է, որ 90 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած շուրջ 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին հարցը ՔԺՄ նախաձեռնությամբ Բունդեսթագում քննարկելու նպատակը թուրքական պատմությունը սեւացնելն է, բացի այդ, Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունները սրելը: Կանաչների կուսակցության ղեկավար Կլաուդիա Ռոտը նախազգուշացրել է, որ չի կարելի հայկական հարցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ որպես փաստարկ օգտագործել: «Կանաչները հակառակ կարծիքի են, ասել է նա,- ԵՄ-ին անդամակցության հեռանկարը Թուրքիայի համար նշանակում է երկրի հետագա ժողովրդավարություն, իրավական նորմերի եւ խոսքի ազատության ամրապնդում»: Իսկ դա անհրաժեշտ նախադրյալներից մեկն է, որպեսզի «հայկական հարցը տաբու չլինի Թուրքիայում»: ՔՍՄ կուսակցության նախագահի տեղակալ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ինգո Ֆրիդրիխն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիության յուրաքանչյուր երկիր պետք է իր մեջ ուժ գտնի գիտակցելու անցյալի սխալները: «Հայկական հարցում Թուրքիայի դիրքորոշումը ամրապնդում է մեր կարծիքը, որ մոտ ապագայում Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |