«Հայաստանի ձայնը». Նոր նախագիծ հայկական հեռուստաընկերությունում26 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբեր ամսին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կհայտնվի նոր նախագիծ, որը կոչվում է «Հայաստանի ձայնը»: Այն հեռուստաընկերության և Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախագծի գործադիր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը: Թիմերի ձևավորման գործընթացի յուրահատկությունը կայանում է նրանում, որ «մարզիչները» ընտրությունը կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ձայնը: Մարզիչների թվում են երգիչներ Թաթա Սիմոնյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սոնան և Սոֆի Մխեյանը: The Voice -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից: Նախագիծը հաջողությամբ իրագործվել է և այժմ էլ պատրաստվում է հեռարձակման աշխարհի 45 երկրներում: Վերջերս նախագիծն իրականանում է նաև Ռուսաստանի Առաջին ալիքը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Հայաստանի Ձայնը» երաժշտական նախագծի ձևաչափը, փուլերը և ընթացիկ աշխատանքները: Արդեն ավարտվել է մրցույթի նախընտրական փուլը, որտեղ մասնակիցները երգել են «ա կապելա»: Լսումների արդյունքում ընտրվել են լավագույն ձայն ունեցող մասնակիցները, ովքեր անցել են հաջորդ` «Կույր լսումներ» փուլ: Ըստ The Voice նախագծի կանոնների նախընտրական փուլը եթեր չի հեռարձակվում, քանի որ մարզիչները նախապես չպետք է տեսնեն և ճանաչեն մասնակիցներին: Նախագծի երաժշտական պրոդյուսեր Հայկոն նշեց, որ նախնական լսումների մասնակիցների որակը բավական բարձր է: «Կույր լսումների» արդյունքում ձևավորվում է 4 թիմ, բաղկացած 12-ական մասնակցից, նրանց միջև էլ կշարունակվի հետագա պայքարը: Հաղթողը հայտնի կդառնա մարտի կեսերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |