Ավարտվել է Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Չինաստան

Ավարտվել է Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Չինաստան

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իր աշխատանքային այցն ավարտել է ՉԺՀ պետական խորհրդի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոբինի հետ հանդիպումներով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, զարգացման ուղիներն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---