ԻՍՐԱՅԵԼԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - «Եթե ԱՄՆ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, 30 վայրկյանից նույնը կանի Իսրայելը»,-հայտարարել է Երուսաղեմի Հոլոքոսթի զոհերի հանձնաժողովի խորհրդատու Եհուդ Բաուերը, հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովում: Բաուերի խոսքերով, Իսրայելը չի ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը Թուրքիայի ճնշման պատճառով, սակայն երկրի մտավորականությունը ճանաչում է այդ ահավոր հանցանքը: Խոսելով Թուրքիայի պատասխանատվության մասին, իսրայելցի գիտնականը հայտարարել է թե թուրք հանրությունը պետք է ճանաչի իր մեղքը Հայոց ցեղասպանության համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---