Սփյուռքի նախարարը ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների համար դասախոսություն է կարդացել

Սփյուռքի նախարարը ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների համար դասախոսություն է կարդացել

PanARMENIAN.Net - Ի՞նչ է սփյուռքը, ի՞նչ հիմնախնդիրներ կան այսօր սփյուռքում և, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական սփյուռքը: Այս և մի շարք այլ հարցեր այսօր արծարծվեցին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպմանը սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների հետ:

Նախարարը խոսեց հայկական սփյուռքի առաջացման, ձևավորման փուլերի, հայկական սփյուռքի առանձնահատկությունների, սփյուռքահայերի հոգեբանական խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններին:

Հրանուշ Հակոբյանը ուսանողներին ներկայացրեց սփյուռքի հետ տարվող նախարարության աշխատանքը, քաղաքականությունը և ռազմավարությունը:

Ուսանողներն էլ բարձրացրեցին իրենց հուզող և հետաքրքրող հարցեր, որոնց պատասխանները նախարարը գտնում էր, իսկ լուծման տարբերակները փորձում ուսանողների հետ միասին փնտրել:

Ուսանողների կողմից հնչեցին հարցեր հայ-թուրքական հարաբերությունների, սփյուռքի գոյատևման խնդիրների, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման և այլ թեմաների վերաբերյալ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---