Արմեն Աշոտյան. Կոալիցիոն հայտարարությունը չէ, որ «կրակն է գցել» Գագիկ Ծառուկյանին

Արմեն Աշոտյան. Կոալիցիոն հայտարարությունը չէ, որ «կրակն է գցել» Գագիկ Ծառուկյանին

PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյանին «կրակն է գցել» ոչ թե կոալիցիոն հայտնի հայտարարությունը, այլ ԲՀԿ խմբակցության ներսում առկա խիստ հայտնի և Ծառուկյանի շահերից տարբերվող շահեր հետապնդող քաղաքական խմբավորումը»: «Facebook» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նախարարի` «այսօր որոշ ԲՀԿ-ականներ փորձում են տարբեր տեսակի արտահայտություններով մթնոլորտ ստեղծել, թե ԲՀԿ-ն կրակն է ընկել` կոալիցիոն հայտնի հուշագիրը ստորագրելով: Ոչ ոք կրակը չի ընկել: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` իր տված նախնական խոստումներից, ստորագրություններից ինչպես է հաջորդ քայլն ածանցում, բայց այս դեպքում հաստատ կրակը չի ընկել և, ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ստորագրել է քաղաքական համաձայնություն, որը շատ ավելի կարևոր է, քան որոշ ԲՀԿ-ականների հրապարակային ելույթները»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---