ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱԶԱՏԻ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆՑՅԱԼԻ ԲԵՌԻՑ

PanARMENIAN.Net - Ճշմարտության ճանաչումը կազատի թուրք ժողովրդին անցայլից: «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» երեւանյան միջազգային համաժողովի փակման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա բարձր է գնահատել այս համաժողովի անցկացումը: Նրա խոսքերով, այս համաժողովը արձագանք կգտնի աշխարհի բոլոր անկյուններում, նույնիսկ Թուրքիայում: Անդրադառնալով թուրքական կողմի առաջարկին հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին` Վ.Օսկանյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ նման բարդության հարցեր քննարկելու համար: «Անհնար է որեւէ հարցերի քննարկում Թուրքիայի հետ վակուումում»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---