«Հայփոստ»-ը վերաբացել է Մարալիկի փոստային բաժանմունքը![]() 26 հոկտեմբերի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի արդիականացված 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը, ասվում է հաղորդագրության մեջ: Վերաբացման արարողությանը մասնակցեցին Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցներ, տեղի բնակիչներ: «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «ՀայՓոստ»-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով: ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը նախատեսում է մինչև տարեվերջ արդիականացնել և նոր չափորոշիչներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունքներ և մասնաճյուղեր, որոնցից 15-ը՝ Երևանում, 35-ը` մարզերում: «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը ծրագրում է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` «ՀայՓոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |