Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը![]() 26 հոկտեմբերի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի յոթերորդ նիստը: Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի պետական տեսչությունների ստուգաթերթերի նախագծերը և արժանացել խորհրդի հավանությանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվել տրանսպորտի և էներգետիկայի պետական տեսչությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթիկների նախագծերին: Տրանսպորտի պետական տեսչության մասով ներկայացված նախագիծն արժանացել է խորհրդի հավանությանը, սակայն էներգետիկայի պետական տեսչության մասով վարչապետը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել նախագծի որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին: Խորհրդի հավանությանն արժանացած հիշյալ նախագծերը կներկայացվեն Կառավարության հաստատմանը: Խորհուրդը հավանություն է տվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից միջազգային համաձայնագրերով որոշակի պարտավորությունների ստանձնման նախագծին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |