ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Միջազգային հանրության գլխավոր խոնդիրն է թույլ չտալ, որպեսզի բարբարոսությունը պարտության մատնի քաղաքակրթությանը եւ կանխարգելել ցեղասպանությունների կրկնությունը: Այդ մասին այսօր «Ծանրագույն ողբերգություն, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի փակմանը հայտարարել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարի Ան Իսլեր Բեկենը: Նրա խոսքերով, 90 տարի հայ ժողովուրդը ապրել է անցյալի լուծի տակ: Ինչպես նշել է Մարի Ան Իսլեր Բեկենը, ճանաչումը հարկավոր է ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ նաեւ հենց մեղավորի կողմից: Միեւնույն ժանական նա նշել է, որ հարկավոր է մեղմել կրքերը այդ հարցի շուրջ եւ այն ժամանկ Թուրքիան անպայման կճանաչի ցեղասպանությունը: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն ճնշում կգործադրի Թուրքիայի հանդեպ ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նաեւ նշել է, որ ԵՄ «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագիրը մի կառույց է, որն ունակ է իրական դարձնել կողմերի հաշտեցումը: Նրա խոսքերով, չի կարելի լինել անցյալի պատանդը: «Դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան ուղղակի չի կարողանա փակ սահմաններ ունենալ որեւէ երկրի հետ»,-ընդգծել է Մարի Ան Իսլեր Բեկենը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---