Ցուցադրվել են ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները![]() 26 հոկտեմբերի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցահանդես: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ընկերություններ՝ իրենց արտադրական և փորձնական ցուցանմուշներով, որոշակի զինատեսակներ, զինամթերք, ղեկավարման համակարգեր և ծրագրային ապահովման նախագծեր, ինչպես նաև հանդերձանքի և պահեստամասերի լայն տեսականի: Ռազմարդյունաբերության ոլորտում հայկական ձեռնարկությունների ձեռքբերումներն օր օրի ավելանում են, իսկ համագործակցության աշխարհագրությունն՝ ընդլայվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |