Թուրքիայի վարչապետը ԳՖՀ կանցլերի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի վարչապետը ԳՖՀ կանցլերի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինում ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու Սիրիայում տիրող իրավիճակը:

«Էրդողանն ու Մերկելը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միջազգային հարցեր և, իհարկե, Սիրիայում տիրող իրավիճակը»,-հայտարարել է Մերկելի ներկայացուցիչ Շտեֆֆեն Զեյբերտը:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 17-ին Էրդողանն առաջարկել է եռակողմ հանդիպում Սիրիայի վերաբերյալ` իր երկրի, Իրանի և Եգիպտոսի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---